Լրահոս 24/7

Հրապարակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի քաղաքական կտակը

Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնությունը հրապարակել է նրա քաղաքական կտակը, որը գրվել է 2020-ի նոյեմբերի 10-ին։

Կտակում նշվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր հայ ժողովրդի ճակատագիրը կախված է մեզանից, ինչպես երբեք: Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը: Մենք իրավունք չունենք տրվել հույզերի և թույլ տալ քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա իրավիճակը:

Ես հնարավորություն եմ տեսնում միավորելու մեր հասարակության բոլոր առողջ ուժերին ՝ հայ մտավորականությանը, հասարակական-քաղաքական գործիչներին՝ այս իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծումներ գտնելու համար:

Դուք բոլորդ լավ գիտեք, ես մի հասարակ սպա եմ, ով ազնվորեն իր պարտքը տվեց ռազմաճակատում և այժմ էլ շարունակում եմ պարտքս տալ մեր Հայրենիքին։  Ես չեմ հետապնդում քաղաքական կամ անձնական որևէ նպատակ: Ես նաև կոչ եմ անում բոլոր մյուսներին, ովքեր այսօր խաղում են ցանկացած նշանակալից սոցիալական դեր, վեր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ այլ շահերից:

Կարծում եմ, որ այս իրավիճակից ելքեր գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել Քաղաքացիական խորհուրդ, որում ընդգրկված կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական քաղաքական գործիչներ, որոնց վստահում է մեր հասարակությունը: Ես կարող եմ ստանձնել այս հասարակական մարմնի գործունեության համակարգումը: Քաղաքացիական խորհուրդը կաշխատի Արշակունյաց 5 հասցեում, կարող եք կապվել մեզ հետ 010 52 6465 կամ 091 35 8928 հեռախոսահամարներով:

Արկադի Իվանովիչ Տեր – Թադևոսյան»,-նշված է կտակում։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին կյանքից հեռացավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

17 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

17 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

18 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

18 hours ago