Քաղաքականություն

ԱԺ-ն պետք է իրավաքաղաքական գնահատական տա մեր պետության՝ 25 տարվա զավթմանը. Բաբաջանյան

Սպասվող ընտրությունները պատմական և ճակատագրական են, և մենք չենք կարող գնալ ընտրությունների՝ առանց գնահատական տալու, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրի հետ 1998-2018 թվականներին, ինչպես են երկրի ղեկավարները զավթել մեր պետությունը: Այդ մասին խորհրդարանում՝ ԸՕ փոփոխությունների նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: 

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 98-ի ընտրությունների երկրորդ փուլից մինչև 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ՝ ամբողջ համապետական ընտրությունների պատկերը ցույց է տալիս, որ նախորդ ռեժիմի՝ ՀՀԿ-ի օգտին հավաքագրվել է 350-400 հազար քվե, և, ըստ նրա, հենց այդ միջոցով հավերժացվել է այդ ռեժիմի կյանքը: 

«Այս ԱԺ-ն մինչև ինքնալուծարվելը պետք է անդրադառնա 25 տարվա պետության զավթմանը, տա իրավաքաղաքական գնահատական: Այդ գնահատականը կորոշակիացնի մեր պետության թշնամիների շրջանակը, մենք կարձանագրենք, որ երկրի շատ կոնկրետ առաջնորդներ, կոալիցիայի մաս կազմած կուսակցություններ, ընտրական հանձնաժողովներ, դատախազություն, դատարաններ, Սահմանադրական դատարան ինչպես են ներգրավվել և մասնակցել պետության զավթմանը»,- ասաց պատգամավորը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

48 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

58 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

1 hour ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

1 hour ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

2 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago