Ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ 82 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները և ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով: Նշենք, որ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն չէին մասնակցում քվեարկությանը:














