Լրահոս 24/7

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ, տուժածներից երեքը երեխաներ են

Ապրիլի 1-ին, ժամը 17:48-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` Ա. Մ., ծնված 1988 թ․) և «Mazda» (վարորդ՝ Մ․ Ռ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mazda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թ․ Շ․-ն (ծնված 1982 թ․), Ռ․ (ծնված 2014 թ․), Ա․ (ծնված 2016 թ․) և Ա․ (ծնված 2016 թ․) Ռ․-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այնուհետև փրկարարներն ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

17 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

17 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

18 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

18 hours ago