Քաղաքականություն
02.04.2021

Ռազմարդյունաբերական ոլորտի նկատմամբ ուշադրությունը պետք է փոխվի բոլոր գերատեսչությունների մակարդակով. փոխվարչապետ

Ռազմարդյունաբերական ոլորտի նկատմամբ ուշադրությունը պետք է փոխվի բոլոր գերատեսչությունների մակարդակով. փոխվարչապետ

Կոմանդոսը որպես օրինակ պետք է ծառայի մեր զինված ուժերի, զինծառայողների համար, և նրա կերպարը պետք է դաջված մնա մեր պատմության մեջ: Այս մասին Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստին լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանն իր խոսքում նշեց, որ ներկայումս ԶՈՒ բարեփոխումների լայն հայեցակարգ է մշակվել, և ՀՀ պաշտպանության նախարարն է գլխավորում բարեփոխումների աշխատանքային խումբը:

«Կարծում եմ՝ մենք իրապես և խորքային պետք է վերանայենք մեր մոտեցումները ԶՈՒ կազմակերպման առումով, բոլոր առումներով՝ և՛ առաջին գծի մասին է խոսքը, և՛ տեխնիկայի, և՛ թիկունքի մասին: Կարծում եմ՝ փաստահավաք խումբը, որը պետք է գործի ԶՈՒ բարեփոխումների և հայեցակարգի ներքո, շատ և շատ հարցերի պատասխաններ, միտված ապագային, միտված ԶՈՒ զարգացմանը, պետք է տա»,- ասաց փոխվարչապետը՝ նշելով, որ ներկայումս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք ռազմարդյունաբերության ոլորտի վրա:

«Պատերազմի մեր փորձը ցույց տվեց, որ որոշ դեպքերում մենք կարող ենք հայտնվել բլոկադայի պայմաններում և՛ օդում, և՛ ցամաքում: Այդ իսկ պատճառով ռազմարդյունաբերական ոլորտի նկատմամբ ուշադրությունը և վերաբերմունքը էականորեն պետք է փոխվի բոլոր գերատեսչությունների մակարդակով, և կարծում եմ՝ ռազմարդյունաբերության ոլորտը ԶՈՒ բարեփոխումների շրջանակում շատ կարևոր դերակատարում ունի»,- նշեց Ավինյանը:

Լրահոս
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
20:41
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
16:59
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
16:48
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
16:39
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
16:23
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
16:05
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
15:37
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
15:16
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
15:06
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․  քաղաքագետ
14:22
Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․ քաղաքագետ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
14:06
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև
13:58
Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև
Էստոնիան ծրագրում է դեսպանություն բացել Երևանում
13:32
Էստոնիան ծրագրում է դեսպանություն բացել Երևանում
Ուկրաինան չի զիջի Դոնբասն ու Զապորոժյեի ԱԷԿ-ը. Զելենսկի
13:15
Ուկրաինան չի զիջի Դոնբասն ու Զապորոժյեի ԱԷԿ-ը. Զելենսկի
2025թ. ՏԱՑ-ն աճել է 9.1 տոկոսով
12:59
2025թ. ՏԱՑ-ն աճել է 9.1 տոկոսով