Լրահոս 24/7

Սուրբ Զատկի առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ Պրն. Վարչապետ

«Միշտ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ աշխարհիս վախճանը» (Մատթ. 28.20): Այս խոստումը տուաւ Յարուցեալ Քրիստոս իր առաքելութիւնը շարունակելու կոչուած աշակերտներուն:

Յարուցեալ Քրիստոսի հաւատքով ու յոյսով շաղախուած, եկեղեցին մնաց կանգուն ու կենսունակ՝ ահաւոր ջարդերուն, հալածանքներուն ու քանդումներուն դիմաց: Այսպէս եղաւ նաեւ Քրիստոսի յարութեամբ հզօրացած եւ ժողովուրդին տագնապներուն հետ ինքզինք նոյնացուցած հայ եկեղեցին: Արդարեւ, իր հոգեմտաւոր ստեղծագործութեամբ ու ժողովրդանուէր ծառայութեամբ, հայ եկեղեցին յարուցեալ Քրիստոսի հրաշագործ ներկայութիւնը ապրեցուց մեր կեանքին մէջ:

Այսօր, բազմազան տագնապներով շրջապատուած մեր ժողովուրդի կեանքին մէջ մեր եկեղեցին, հաւատարիմ իր սրբազան առաքելութեան, կոչուած է Քրիստոսի յարութեան շունչով վերանորոգելու մեր կեանքը՝ աստուածաշնչական ճշմարտութիւններու ու արժէքներու կենսագործումը եւ ծառայութիւնը դարձնելով իր վկայութեան սեւեռակէտը:

Թող յարուցեալ Քրիստոս վանէ մեր հայրենիքի կեանքէն ամէն տեսակ չար ու չարիք, որպէսզի հայրենի մեր ժողովուրդը կարենայ միասնական ոգիով ու վերանորոգ հաւատքով ու կամքով փայլուն նոր էջ մը բանալ Հայաստանի պատմութեան մէջ:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Հայրապետական օրհնութեամբ եւ հայրական ջերմ սիրով»:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

17 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

17 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

18 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

18 hours ago