Լրահոս 24/7

ՊԵԿ-ը ներկայացնում է պարզեցված ընթացակարգեր՝ ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնողների համար

Նախորդ տարի Հայաստանի կառավարությունը ընդունել է ազատ տնտեսական գոտիների գործունեության համար նոր որոշում։ Այն հնարավորություն է տալիս ապահովել բարենպաստ ներդրումային պայմաններ, կրճատել վարչարարական ծախսերը։ Տնտեսվարողների համար ստեղծվել են ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների արտահանման և հետադարձ ներմուծման համար պարզեցված ընթացակարգեր՝ առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման և նոր մաքսային ընթացա­կարգով ապրանքների հայտարարագրման:

Նոր կարգով ձևակերպված ապրանքների համար մաքսատուրքերի և հարկերի պարտավորություն չի ծագում, եթե ապրանքներն արտահանվում են․

  • տեխնիկական սպասարկման, վերանորոգման կամ բնականոն վիճակը պահպանելու,
  • փորձարկման, ստուգման կամ այլ նմանատիպ գործառնություններ իրականացնելու,
  • «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային գործառնություններ իրականացնելու,
  • սեփական արտադրական և տեխնո­լոգիական կարիքների,
  • ինչպես նաև վերամշակման, մշակման և որոշակի այլ փոփոխությունների նպատակով։

Պարզեցված կարգով արտահանման համար տնտեսվարողը ներկայացնում է դիմում մաքսային մարմիններին՝ արտահանումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ։

Մաքսային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է արտահանման թույլտվություն կամ մերժում է, եթե թույլտվության համար անհրաժեշտ պայմանները պահպանված չեն: Մաքսային մարմինը, դիտարկելով փաստաթղթերը, մեկօրյա ժամկետում իրավունք ունի պահանջել դիմումի մեջ առկա տեղեկատվությունը հաստատող փաստաթղթերը։

Դիմումատուի կողմից ներկայացվող դիմումի մեջ մաքսային մարմիններին ներկայացվում են մաքսային հայտարարագրի համարը, ապրանքի հերթական համարը, նկարագիրը, ծածկագիրը, քանակը և այն գործառնությունները, որոնք կարող են իրականացվել  ապրանքի հետ: Դրվում է նաև ժամկետ հայտարարատուի կողմից ներկայացված պայմանագրին համապատասխան: Պայմանագրում նշված ժամկետից պակաս լինելու դեպքում մաքսային մարմինը կարող է երկարաձգել այդ ժամկետը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի ժամկետը: 

Պարզեցված կարգով ապրանքների վերադարձը ազատ տնտեսական գոտու տարածք տեղի է ունենում հայտարարության միջոցով։ Նախկինում արտահանված ապրանքը հայտարարատուն վերադարձնում է առանց մաքսային հայտարարագրման։ Թե՛ արտահանման թույլտվությունը, թե՛ հայտարարությունը հաշվառվում են մաքսային մարմինների կողմից: 

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

17 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

17 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

18 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

18 hours ago