Լրահոս 24/7

2009-2017 թթ. ընթացքում ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձինք հանցավոր համաձայնության են եկել «կարգո» ընկերությունների հետ

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2009-2017 թթ. ընթացքում ՀՀ ՊԵԿ մի շարք պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների կողմից ներկրված ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու իրենց պարտականությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2009-2017 թթ. ընթացքում Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Չինաստանից ներկրվող ապրանքները Հայաստան տեղափոխելու և ըստ որոշված սակագների մաքսազերծելու ծառայություններ են մատուցվել, այսպես կոչված, «կարգո» ընկերությունների կողմից:

ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձինք, հանցավոր համաձայնության գալով վերոհիշյալ ծառայությունները մատուցող անձանց հետ, մաքսային հսկողության «կարմիր ուղի» ապրանքների բացթողում ընթացակարգ ընտրված լինելու դեպքերում, ըստ նախապես որոշված հանցավոր համաձայնության պլանի, մաքսային ձևակերպումները կատարել են ակնհայտ ցածր արժեքներով` կարգավորիչ գներով մաքսային ձևակերպումներ կատարելու պարտականության փոխարեն: Արդյունքում հեղինակազրկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, և պետության օրինական շահերին պատճառվել է ծանր վնաս՝ ավելի քան 4 մլրդ 546 մլն ՀՀ դրամի չափով։

Նշված պաշտոնատար անձինք, ի պաշտոնե կրելով ՀՀ տարածք ապրանքների ներկրման գործարքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` մաքսային ձևակերպումն օրենքով սահմանված կարգով կատարելու, իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու պարտականություն, չեն կատարել իրենց վերապահված պարտականությունները և գործել են անձնական շահագրգռվածությունից ելնելով:

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվել են քննչական և դատավարական ակտիվ ու լայնածավալ գործողություններ՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները հաստատելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դաtարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

18 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago