Լրահոս 24/7

Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն կատարելու և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի իքնությունը:

Մասնավորապես պարզվել է, որ 2021 թ. մարտի 22-ին` ժամը 22:30-23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի շենքերից մեկի շքամուտքում, գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համաքաղաքացի երիտասարդների միջև, որի վերաբերյալ պարզաբանումները շարունակվել են ժամը 23:30-ի սահմաններում, ինչի  ժամանակ վնասվածքներ ստացած երեք անձինք, պոլիտրավմա ախտորոշմամբ, տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն»:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սկզբում շենքի բաց պատշգամբում, ապա ընդհանուր օգտագործման միջանցիկ սրահում Գորիս քաղաքի չորս բնակիչները, գործով դեռևս չպարզված անձանց հետ, հայհոյելով, աղմուկ-աղաղակով, գոռգոռոցներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, տագնապի ու վախի մթնոլորտ առաջացնելով` գործով երեք տուժողների նկատմամբ բռնություն են գործադրել, որի ընթացքում, միմյանց գործողությունները փոխլրացնելով, առանձնակի հանդգնությամբ, ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև՝ մետաղական առարկաների գործադրմամբ, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս մարմնի տարբեր մասերին, ապա մեղադրյալներից մեկը, չբավարարվելով կատարածով, ապօրինի մուտք է գործել տուժողներից մեկի բնակարան և շարունակելով իր հանցավոր գործողությունները՝ ոտքով հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ևս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Երկուսի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ գրավ և ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից չորրորդ անձին, ինչպես նաև՝ խուլիգանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

17 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

17 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

18 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

18 hours ago