Քաղաքականություն
08.04.2021

Լավ նորություն գյուղատնտեսական ոլորտի համար. Բաբկեն Թունյան

Լավ նորություն գյուղատնտեսական ոլորտի համար. Բաբկեն Թունյան

Գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից՝ Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: 

«ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որի համաձայն՝ գյուղատնտեսական կոոպերատիվները եւ սպառողական կոոպերատիվները նույնպես կհամարվեն գյուղատնտեսական արտադրանք արտադրող և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ազատված կլինեն շահութահարկից՝ իրենց անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով։ Հիշեցնեմ՝ ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է, որ հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում և, հետևաբար, շահութահարկից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի անմիջական արտադրողները:

Նման կարգավորման պայմաններում իրենց անդամների կողմից արտադրված գյուղատնտեսական ապրանքն իրացնելու դեպքում գյուղատնտեսական կոոպերատիվները կամ սպառողական կոոպերատիվները չեն համարվում գյուղատնտեսական ապրանք արտադրողներ եւ չեն օգտվում շահութահարկից ազատման արտոնությունից։ Ոլորտի խաղացողները այս կարգավորումը համարում էին գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման հիմնական խոչընդոտ։ Այժմ այդ խնդիրը լուծվում է։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրը՝ նախադրյալներ ապահովելով վերջիններիս ստեղծման եւ զարգացման համար: 

Շնորհակալություն եմ հայտնում Գյուղդաշինքին՝ կառավարության և ԱԺ պատգամավորների հետ արդյունավետ աշխատելու համար»,- գրել է Թունյանը:

Լրահոս
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
20:41
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
16:59
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
16:48
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
16:39
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
16:23
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
16:05
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
15:37
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
15:16
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
15:06
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․  քաղաքագետ
14:22
Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․ քաղաքագետ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
14:06
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև
13:58
Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև
Էստոնիան ծրագրում է դեսպանություն բացել Երևանում
13:32
Էստոնիան ծրագրում է դեսպանություն բացել Երևանում
Ուկրաինան չի զիջի Դոնբասն ու Զապորոժյեի ԱԷԿ-ը. Զելենսկի
13:15
Ուկրաինան չի զիջի Դոնբասն ու Զապորոժյեի ԱԷԿ-ը. Զելենսկի
2025թ. ՏԱՑ-ն աճել է 9.1 տոկոսով
12:59
2025թ. ՏԱՑ-ն աճել է 9.1 տոկոսով