Լրահոս 24/7

Պետությունից ավելի քան 255 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր:

«Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2018-2019 թթ. ընթացքում, ի կատարումն վերը նշված պայմանագրերի «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ Կոստանտին Կոստանյանից ստացված առաջադրանքների հիման վրա, տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններին էականորեն չհամապատասխանող ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող պայմանագրերի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ու դրանց վերաբերյալ հարկային հաշիվներում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով և այդ փաստաթղթերն օգտագործելով՝ խաբեության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ:

Նույն ժամանակահատվածում Կոստանտին Կոստանյանը, ով ի պաշտոնե պարտավոր է եղել հսկողություն իրականացնել վերը նշված աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ և ընդունել տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված աշխատանքները, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես` վերջինս աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն չի իրականացրել, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, ստորագրել է դրանց վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման արձանագրությունները: Այդ արձանագրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցման եղանակով անհիմն վճարվել է 255.824.768 ՀՀ դրամ, որով պետությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:

Վերը նշված արարքների կատարման համար Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Կոստանտին Կոստանյանին` 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հանցագործությամբ պատճառված վնասը` 255.824.768 ՀՀ դրամը, ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

17 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

18 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

18 hours ago