Արցախ

Ռուսաստանը կարող է ավելի շուտ ձգտել պահպանել ԼՂ հակամարտությունը, քան լուծել այն

Նախօրեին Փաշինյան – Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը իր խոսքում ընդգծեց, որ քննարկումների առանցքային՝ «ամենաակտուալ և ամենասուր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակի կարգավորման հարցն է»։ Այսպիսի շեշտադրումն ուշագրավ է այնքանով, որ ադրբեջանական կողմից ավելի հաճախ լսում ենք Ալիևի այն պնդումը, որ «Ղարաբաղի հարցը արդեն փակված է» և այս առումով անկանխատեսելի որևէ զարգացում չի կարող լինել։

Ադրբեջանում խնդիրը լուծված են համարում հասկանալի պատճառներով, իսկ ռուսական կողմից հետպատերազմյան շրջանում հնչում են հայտարարություններ, որ զգայուն հարցերին պետք է անդրադառնալ ավելի ուշ, քանզի լայնածավալ պատերազմից հետո կրքերը դեռ չեն հանդարտվել և կողմերի միջև բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ։ Մասնավորապես խնդրի շուրջ խոսել են Դմիտրի Պեսկովը և Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով պետք է հետաձգել։ Դե գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ակնկալիքներ ունի Ադրբեջանից և այս ժամանակահատվածում ձեռնպահ է մնում կտրուկ գործողություններից, նույնիսկ ճնշումներ չի գործադրում Ադրբեջանի վրա հայ ռազմագերիների հայրենադարձման մասով, մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ ստորագրել է նաև Վլադիմիր Պուտինը։ Սույնով կարող ենք ասել՝ Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության հարցը լուծված չեն համարում, բայց չեն էլ շտապում լուծել։

Այս համատեքստում հատկանշական է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթի շուրթերով արված այն հայտարարությունը, որ «Ռուսաստանը կարող է ավելի շուտ ձգտել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քան լուծել այն»։

Եվ եթե Ռուսաստանը իր շահերից ելնելով վարում է Ադրբեջանին սիրաշահելու քաղաքականություն և դեռևս պատրաստ չէ հակամարտության վերջնական հանգուցալուծմանը, ապա ԱՄՆ-ում կարծում են, որ կարգավիճակի շուրջ վերջնական համաձայնության ձեռք բերումը կարող է հանգեցնել «ճգնաժամի կարգավորմանը»։

Քենթը ասել է, որ անվտանգության տեսանկյունից հիմնական մարտահրավեր է մնում այն, թե «ինչպե՞ս մոտենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն այնպես, որ երկու երկրներին թույլ տրվի հասնել վերջնական համաձայնության վերջնական կարգավիճակի վերաբերյալ»։ Վերջինս շեշտել է՝ Ռուսաստանը շահարկում է հակամարտությունը՝ առանց իրականում ձգտելու կարգավորել խնդիրը և թույլ տալու, որ Հայաստանը և Ադրբեջանն առաջ շարժվեն։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

8 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

20 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

46 minutes ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

58 minutes ago

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

1 hour ago

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

19 hours ago