Լրահոս 24/7

Առողջապահության նախարարն այցելել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն», ծանոթացել կենտրոնում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ 

Նախարարը շրջել է կլինիկական-տոքսիկաքիմիական լաբորատորիայում, դիսպանսեր և ստացիոնար բաժանմունքներում։ Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը Անահիտ Ավանեսյանին մանրամասն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, վերանորոգման գործընթացը և կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները:

Այնուհետև նախարարն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն (ՀԱԿ), ծանոթացել բուժհիմնարկի պայմաններին, իրականացվող ծառայությունների ծավալներին և հագեցվածությանը։ ՀԱԿ-ի տնօրեն Արեգա Հակոբյանը նախարարին է ներկայացրել նաև մանկական բաժանմունքի շինարարական աշխատանքների ընթացքը. հիմնանորոգված բաժանմունքն ունենալու է 12 ստացիոնար մահճակալ: Այցի ընթացքում քննարկվել են նաև առկա խնդիրներն ու կենտրոնում իրականացվող արդյունավետ բուժման հնարավորությունները:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

17 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

17 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

18 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

18 hours ago