

ՊՆ շենքի մոտ իրավիճակը դեռ լարված է։ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ծնողները և հարազատները չեն պատրաստվում լքել ՊՆ շենքի տարածքը և պահանջում են հայրենիք վերադարձնել իրենց գերեվարված զավակներին։ Նաև՝ ծնողները փակել են Գյումրիի, Վանաձորի ճանապարհները։
Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին ռազմագերիների հերթական խմբի հայրենադարձման վերաբերյալ, որոնք հաստատվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից։ Ավելի ուշ, երբ մեծ թվով մարդիկ եկել էին դիմավորելու արդեն 4 ամիս գերության մեջ գտնվող իրենց հարազատներին, հայտնի դարձավ, որ Բաքվից ժամանած օդանավում գերիներ չկան։ Տեղեկությունը հաստատեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը, ինչն էլ լցրեց հուսախաբված և տառապանքների միջով անցած ծնողների համբերության բաժակը։ Վերջինները պահանջեցին լրատվամիջոցներից դադարեցնել նկարահանումները և չլուսաբանել խիստ լարված իրավիճակը։
Ադրբեջանում ապօրինաբար պահվող զինվորների ծնողները և հարազատներն ամբողջ գիշեր անցկացրել են ՊՆ շենքի մոտ՝ պահանջելով սպառիչ պատասխաններ կառավարությունից և ռազմաքաղաքական իշխանություններից։
Ըստ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ գերիների վերադարձի մասով եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են ադրբեջանական կողմից։ Պատճառները հասանելի չեն, բայց ենթադրությունների մակարդակում կարելի է ասել, որ հակառակորդը փորձում է խաղի կանոններ փոխել։
«Գերիներին պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար։ Դա տարածքների հետ կապ չի կարող ունենալ, որովհետև գերիներով չէ, որ տարածքային խնդիր կարող են քննարկել։ Գերիներ ունենալը իրողություն է, որ պետք է լուծել։ Առաջին պատերազմից հետո, մենք տևական ժամանակ այդպիսի խնդիրներ մեջ ներգրավված էինք, բայց այն ժամանակ քաղաքական պարտադրանքների լեզվով չէր, դա պրոցես էր, որ տևում էր տարիներ»,- մեկնաբանել է թեման պատգամավորը։
Քոչարյանը մատնանշել է՝ պատահական չէ, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը հաջորդել էր գերիների հայրենադարձումը։ «Սա նշանակում է, որ Ռուսաստանը իր մասնակցությունը ներդրել էր այդ խնդրի լուծմանը։ Դրանով էր պայմանավորված, որ գեներալ-լեյտենանտ Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցի Հայաստան, բայց ինչ-որ խոչընդոտ եղավ, որի պատճառը դեռ չեմ կարող հնչեցնել»,- ասել է վերջինս։
Նկատենք, որ Փաշինյան-Պուտին կայացած հանդիպումից հետո ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրուցակիցները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ, միաժամանակ, հաշվի են առնվել Մոսկվայում ապրիլի 7-ին կայացած ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները։
Քրիստինե Հովսեփյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…