Քաղաքականություն
09.04.2021

Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետ Հայկ Ղալումյանին

Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետ Հայկ Ղալումյանին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին:

 Հանդիպմանը ներկա էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին իր պաշտոնավարման ընթացքում մարզի զարգացմանն ուղղված ավանդի և հատկապես՝ պատերազմական և հետպատերազմական շրջանում սահմանամերձ մարզի առջև ծառացած մարտահրավերների լուծմանն ուղղված գործուն ջանքերի համար։

Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Հայկ Չոբանյանին նույնպիսի կարևորություն ունեցող կառավարման ոլորտում ստանձնած աշխատանքներում։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է պետության համար այս բարդ ժամանակներում պետական կառավարման բոլոր օղակների համագործակցված և փոխվստահության վրա հիմնված աշխատանքը։

«Մեր պետականության առջև ծառացած խնդիրները ստիպում են մեզ դառնալ ավելի ամուր և տոկուն։ Միայն տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր օղակների համակարգված և համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք լուծել այդ խնդիրները։ Այս ճանապարհին մենք դեռ շատ անելիքներ ունենք, որոնց համար մեզ պետք է աշխատասիրություն, բարձր պատասխանատվություն և կամք»,- նշել է նա։ 

Շնորհավորելով մարզպետ Հայկ Ղալումյանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Իջևանի քաղաքապետի պաշտոնում իրականացրած աշխատանքների համար և վստահություն հայտնել, որ ՏԻ համակարգում կառավարման փորձը և մարզում արդեն իսկ ստեղծված ձեռքբերումները լավ նախադրյալներ են հետագա արդյունավետ աշխատանքների համար։ «Տավուշի մարզին ծառայությունը ծառայություն է սահմանում»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը և նորանշանակ մարզպետին մաղթել հաջողություններ:

 ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը, բարձր գնահատելով 2 տարվա ընթացքում մարզում կատարված աշխատանքները, նոր ձեռքբերումներ է մաղթել մարզին՝ նորանշանակ մարզպետի գլխավորությամբ: Մարզպետ Հայկ Ղալումյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ տեղեկացված է մարզի խնդիրներից և համոզված է, որ դրանք համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանան հաղթահարել։

Լրահոս
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
20:41
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
16:59
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
16:48
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
16:39
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
16:23
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
16:05
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
15:37
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
15:16
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
15:06
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․  քաղաքագետ
14:22
Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․ քաղաքագետ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
14:06
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև
13:58
Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև
Էստոնիան ծրագրում է դեսպանություն բացել Երևանում
13:32
Էստոնիան ծրագրում է դեսպանություն բացել Երևանում
Ուկրաինան չի զիջի Դոնբասն ու Զապորոժյեի ԱԷԿ-ը. Զելենսկի
13:15
Ուկրաինան չի զիջի Դոնբասն ու Զապորոժյեի ԱԷԿ-ը. Զելենսկի
2025թ. ՏԱՑ-ն աճել է 9.1 տոկոսով
12:59
2025թ. ՏԱՑ-ն աճել է 9.1 տոկոսով