Ազգային ժողովը քիչ առաջ ձայների 13 կողմ, 36 դեմ, 3 անվավեր բաշխմամբ Լևոն Բունիաթյանին չընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 52-ը:
Նշենք, որ Լևոն Բունիաթյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։














