Քաղաքականություն
17.04.2021

Առաջնահերթ խնդիր եմ դրել կենտրոնանալ ռազմավարական մոտեցումների վրա. Հայկ Չոբանյան

Առաջնահերթ խնդիր եմ դրել կենտրոնանալ ռազմավարական մոտեցումների վրա. Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 20-րդ համաժողովին, որի պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: Նա շնորհակալություն է հայտնել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ իրենց աջակցությունն են ցուցաբերում Միության  ծրագրերի իրագործմանը, և հենց այդ համախմբան շնորհիվ են  հաջողություններ գրանցվում:
«Ոլորտում անելիքներ շատ ունենք, ուստի անցած տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկենք ուժերը, այլ տասնապատիկ եռանդով նպաստենք ՏՀՏ համայնքի զարգացմանը», – նշել է Ալեքսանդր Եսայանը։ Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Հայկ Չոբանյանը: «2006 թվականից լինելով ԱՏՁՄ-ում՝ որպես վարչության անդամ, ապա փոխտնօրեն, ականատես եմ եղել այն հաջողություններին, որ կարողացել ենք արձանագրել։ Իմն եմ համարել այն հարվածներն ու կորուստները, որ ստացել ենք։ Բայց, այդ ամենի արդյունքում ունենք համախմբված համայնք, որը պետք է ավելի մեծ ուժով ու եռանդով շարունակի գործել։

Այսօրվանից ոլորտային միությունների ու առանձին ընկերությունների հետ աշխատանքն իրականցնելու ենք ուղղակի, անմիջական կերպով, որպեսզի արմատական փոփոխություններն առավել ակնառու լինեն։ Ստանձնելով նոր առաքելությունս՝ առաջնահերթ խնդիր եմ դրել կենտրոնանալ ռազմավարական մոտեցումների վրա, ուստի կարևոր եմ համարում, որ ՏՀՏ համայնքի հետ առաջին ռազմավարական փաստաթուղթը լինելու է հենց ԱՏՁՄ ռազմավարությունը, որը ներկայացվեց և ընդունվեց», – նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը։ Համաժողովի կազմակերպիչներին և հյուրերին ողջունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահան Հունանյանը, ով կարևորել է ԱՏՁՄ-ի գործունեությունը ոլորտի զարգացման գործում: Հաջորդիվ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ներկայացրել է Միության 2019-2020 թթ․ կատարված աշխատանքները և 2021-2025 թթ․ ռազմավարությունը: ԱՏՁՄ 2021-2025 թթ. ռազմավարության հիմնական ուղղություններն են կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտություն և էլեկտրոնային կառավարում։ Ամփոփելով  խոսքը՝ Րաֆֆի Քասարջյանը նշել է. «Որքան էլ մեծ լինի նախորդ տարվա մարդկային և տարածքային կորուստների ազդեցությունը, պետք է կենտրոնանանք բոլորիս ջանքերը միավորելու շուրջ՝ ստեղծելու ուժեղ ու ապահով ապագա՝ գալիք սերունդների համար»: Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկության արդյունքում ընտրվել են Միության վարչության նոր կազմը և նախագահը: Համաժողովին մասնակցել են ինչպես ԱՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Միությունը 2019-2020 թթ. ընթացքում իրականացրել է ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ. «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019» (WCIT 2019), «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, «ԴիջիԿոդ» մարզային ու հանրապետական մրցույթներ, «Բանակից՝ ՏՏ ոլորտ» այլն: Այժմ ընթացքի մեջ է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների ներդրման ծրագիրը։

Լրահոս
Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը
14:34
Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը
Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
13:39
Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան
12:21
Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան
Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ
11:58
Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
20:41
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
16:59
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
16:48
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
16:39
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
16:23
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
16:05
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
15:37
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
15:16
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
15:06
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․  քաղաքագետ
14:22
Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․ քաղաքագետ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
14:06
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին