Քաղաքականություն
21.04.2021

Ադրբեջանն արել է մի բան, ինչը վերջին մոտ 80 տարվա ընթացքում Եվրոպայի ոչ մի երկիր չի արել. Ռուբեն Ռուբինյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանն արել է մի բան, ինչը վերջին մոտ 80 տարվա ընթացքում Եվրոպայի ոչ մի երկիր չի արել. Ռուբեն Ռուբինյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ի լիագումար նիստում հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների ու տեղահանված անձանց հարցի քննարկումների շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

«Հարգելի գործընկերներ, Ձեզ երբևէ շուն անվանե՞լ են: Ինձ և իմ հայրենակիցներին անվանել են: Մի քանի ամիս առաջ էր, երբ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևն ասաց, որ իրանք հայերին շան պես քշել են: Ձեզ երբևէ հոգեկան հիվանդ անվանե՞լ են: Ինձ և իմ հայրենակիցներին անվանել են: Մոտ մեկ շաբաթ առաջ էր, երբ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևը հրապարակավ ասաց, որ հայ հասարակությունը հոգեկան հիվանդ է և բժիշկների կարիք ունի:

Երբևէ տեսե՞լ եք, որ ձեր ժողովրդի կրոնական հուշարձանները ոչնչացվեն գրեթե ուղիղ եթերում: Ես դա տեսնում եմ գրեթե ամեն ամիս, երբ նորանոր հաղորդագրություններ են գալիս այն տարածքներից, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, որտեղ ոչնչացվում են հայկական եկեղեցիները: Երբևէ տեսե՞լ եք Մադամ Տյուսոյի թանգարանի ռասիստական տարբերակը: Դե հիմա կարող եք, որովհետև անցյալ շաբաթ, կրկին, Ադրբեջանի նախագահը Բաքվում բացեց, այսպես կոչված, «ռազմավարի պուրակը», որտեղ շղթայված, մահացող կամ վիրավոր հայ զինվորների մանեկեններ են տեղադրված՝ նվաստացուցիչ, ապամարդկայնացնող մանեկեններ, որոնցով հայերը պատկերված են որպես տգեղ, հիմար կամ չար:

Այո՛, սա իրական կյանք է և, հարգելի գործընկերներ, Ադրբեջանն արել է մի բան, ինչը վերջին մոտ 80 տարվա ընթացքում Եվրոպայի ոչ մի երկիր չի արել: Նրանք ինստիտուցիոնալիզացրել են ատելությունը հայերի նկատմամբ: Եվ այս իրավիճակում, այս մթնոլորտում, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը վերադարձրել է իր ունեցած բոլոր ռազմագերիներին, չնայած միջազգային հումանիտար իրավունքին, չնայած նոյեմբերի եռակողմ հայտարարությանը, որով ավարտվել են ռազմական գործողությունները, նրանք հրաժարվում են հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ գերեվարվածներին: Սա անընդունելի է:

Հարգելի գործընկերներ, այս դահլիճում մենք քննարկում ենք բազմաթիվ խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, բազմաշերտ խնդիրներ, որոնց վերաբերյալ կարող են լինել տարբեր տեսակետներ: Բայց այս խնդիրը դրանցից չէ: Սա պարզ խնդիր է: Սա սև-սպիտակ խնդիր է:

Հայ ռազմագերիներին և այլ գերեվարվածներին Ադրբեջանը պետք է վերադարձնի: Սա պարտադիր է, սա պարտավորություն է, և սա պետք է տեղի ունենա: Եվ, հուսով եմ, երբ այս բանավեճն ավարտվի, և բոլորդ վերադառնաք ձեր առօրյա կյանքին, կամ վերադառնաք քննարկելու այլ կարևոր, բայց, գուցե, պակաս ծանր հարցեր, դուք ժամանակ կգտնեք՝ մտածելու այն հարյուրավոր հայ երիտասարդ տղաների մասին, ովքեր պահվում են որպես պատանդ մի երկրում, որտեղ նրանց ատում են»,- իր ելույթում նշել է Ռուբինյանը: 

Լրահոս
Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը
14:34
Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը
Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
13:39
Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան
12:21
Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան
Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ
11:58
Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
20:41
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
16:59
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
16:48
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
16:39
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
16:23
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
16:05
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
15:37
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
15:16
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
15:06
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․  քաղաքագետ
14:22
Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․ քաղաքագետ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
14:06
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին