Լրահոս 24/7

Ֆիդանյանը հերքեց ավելի քան 100 սյունեցիների՝ բերման ենթարկվելու մասին լուրերը

Համացանցում տարածվող լուրերը, որ Սյունիքից ավելի քան 100 անձ է բերման ենթարկվել, չի համապատասխանում իրականությանը, բերման է ենթարկվել ընդամենը 2-3 սյունեցի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպքեր, որի կապակցությամբ Ոստիկանության կողմից, և ոչ միայն Ոստիկանության, կատարվում են համապատասխան միջոցառումներ»,- հայտնեց Ֆիդանյանը՝ անդրադառնալով նախօրեին Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին։

Փոխոստիկանապետի խոսքով՝ այս պահի դրությամբ կալանավորվածներ չկան, քանի որ բերման ենթարկված անձանց անմիջապես չի շնորհվում դատավարական կարգավիճակ։ Եթե նախաքննության ընթացքում մերժվի այն մոտեցումը, որ տեղի ունեցածում խուլիգանություն առկա չէ, որևէ գործողություն անձի նկատմամբ չի իրականացվի։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ճնշում չէ, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ուղղորդեց կամ հանձնարարեց ուժային կառույցների ղեկավարներին պատժել միջադեպի մասնակիցներին, Ֆիդանյանը հակադարձեց․

«Եթե կա առերևույթ հանցագործության դեպք, ապա, միանշանակ է, որ պետք է իրավապահ մարմինները ձեռնարկեն համապատասխան բոլոր անհրաժեշտ միջոցառումները տվյալ առերևույթ կատարված հանցագործության դեպքը բացահայտելու և հետագայում կանխարգելելու համար»։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

7 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

11 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

11 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

11 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

11 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

12 hours ago