

Հանրապետությունում առկա սոցիալական խնդիրներից առաջնահերթը կացարանի կարիք ունեցող ընտանիքներին կացարանով ապահովելն է, որի բացակայությունն առաջացնում է բազմաթիվ այլ` սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական խնդիրներ։
Կարևորելով այս հարցի համակարգային լուծումը՝ նախաձեռնել ենք ներդնել Սոցիալական հիփոթեքի համակարգը։
Մասնավորապես, կացարանի կարիք ունեցող ընտանիքները կկարողանան ստանալ պետության կողմից վարկի մայր գումարի և տոկոսագումարի 100 % սուբսիդավորվող հիփոթեքային վարկ՝ մարզերում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով։
Կախված երեխաների թվից՝ վարկի գումարը կսկսվի 6,500,000 ՀՀ դրամից։ Ընդ որում՝ ծրագրի շրջանակում կարևորվելու է ընտանիքի սոցիալական վիճակը, և հաշվի առնելով պետության կողմից սուբսիդավորման առկայությունը, վարկ ստանալու համար սահմանափակումներ չեն լինելու։
Այս ծրագիրը հնարավորություն կտա մեկընդմիշտ լուծել բազմաթիվ ընտանիքների համար տարիներով անլուծելի համարվող բնակարանային խնդիրները՝ գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում:
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…