ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 23-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ , պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում մայիսին:
Այս մասին հայտնում է ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքը՝ նշելով.
«Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են խորհրդարանական շրջանակում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպում ունենալ Մոսկվայում»:














