

Առողջապահության համակարգն արդեն իսկ մշակել է լրացուցիչ միջոցառումների շրջանակ, որոնք օգնելու են նախընտրական քարոզարշավի ընթացքում համավարակի տարածման ռիսկերը նվազեցնելուն, չնայած զանգվածային հավաքները և կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնների անտեսումը, միանշանակ, ռիսկեր պարունակում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը շեշտեց՝ եթե այս ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կանոնավոր բնույթ կրեն, ապա քաղաքացիները ընտրություններին ավելի պաշտպանված կմասնակցեն։
Ավանեսյանը կարևորեց կորոնավիրուսի դեմ պատվաստումները, որոնք հնարավորություն կտան ձերբազատվելու սահմանափակումներից և վերադառնալու բնականոն կյանք։ Նա ցավով նշեց, որ մահվան թվերը հատել են 4000-ի սահմանը, որն աղետալի իրավիճակ է։ Նախարարի կարծիքով՝ օր առաջ պետք է ընդլայնվեն պատվաստումների քանակը, որովհետև առողջությունը պաշտպանելու միակ միջոցը զանգվածային պատվաստումներն են։
Նախարարը ընդգծեց՝ կա համավարակի դեմ պայքարելու արդյունավետ միջոց, ուստի պետք է չտրվել մանիպուլյացիաների և օգտվել այդ հնարավորությունից, քանզի բժշկական համայքը նույնպես հոգնել է. արդեն մեկ տարի՝ օր ու գիշեր, մեր բժիշկները պայքար են մղում մարդկային կյանքեր փրկելու համար։
Քրիստինե Հովսեփյան
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…