Լրահոս 24/7

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը՝ դատական նիստը հետաձգել մինչև ընտրությունների ավարտը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

Գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությանն ի պատասխան, որով առաջարկում էր հետաձգել այսօրվա նիստը, քանի որ Արմեն Գևորգյանը ստանում է ամբուլատոր բուժում, նշեց, որ առաջարկի վերաբերյալ առարկություն չունի։

Ինչ վերաբերում է Վարդևանյանի արտահայտած տեսակետին, նա ասաց, որ որևէ հիմք չկա նիստը տևական ժամանակով ընդհատելու։

«Ազատ ընտրական գործընթացները դատական գործընթացների հետ որևէ աղերս չունեն։  Անձինք ընտրելու և ընտրվելու սահմանադրական իրավունք ունեն։ Այդ անձինք կարող են լինել կալանավորված, ձերբակալված, ազատության մեջ։ Դրանով պայմանավորված՝ չի կարելի զուգահեռ անցկացնել, որ բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ ընտրական գործընթացներին մասնակցելու համար և չի կարող հիմք հանդիսանալ դատական նիստերը տևական ժամանակով հետաձգելու համար»,- ասաց դատախազը։

Ի պատասխան դատախազի՝ Վարդևանյանը նշեց, նախընտրական շրջանում նշանակված նիստերը կարող են խոչընդոտել Քոչարյանի հանդիպումներին և քարոզարշավն իրականացնելուն․

«Խոսքը ընդամենը 3 դատական նիստի մասին է: Մինչդեռ նախորդ տարի տարբեր պատճառներով չի կայացել 10 դատական նիստ։ Ես այդ առիթով չեմ տեսել, որ դատախազությունը մտահոգություն հայտնի։ Ես հիմա խոսում եմ ընդամենը 3 դատական նիստի մասին, ոչ թե 13 կամ 30»:

Աննա Դանիբեկյանը, անդրադառնալով Վարդևանյանի ներկայացրած միջնորդությանը, նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ոչ մի հիմնավոր պատճառ չի ներկայացրել դատական նիստերը հետաձգելու համար, և միջնորդությունը մերժվեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին։

Թիվ 1

Recent Posts

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 minutes ago

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

34 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

54 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

2 hours ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

2 hours ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago