Հայկական կողմը բանակցություններում իր պահանջներն է ներկայացրել։ Ասվել է, որ որևէ մետր տարածք չեն պատրաստում զիջել ադրբեջանական կողմին, և պահանջել է նրանցից հետ քաշվել ելման դիրքեր,- տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։
Ադրբեջանցիներն այս պահին իրենց վերադասի հրամանին են սպասում, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ որպեսզի, ամենայն հավանականությամբ, հետ քաշվեն նախորդ օրերին առաջացած տարածքներից:
Թե ինչ ձևաչափով են ընթացել բանակցությունները, ովքեր են մասնակցել, Հայաստանի ռազմական գերատեսչությունից չեն հայտնում:

















