Տարածաշրջան

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը Բաքուն որակել է որպես սահմանային իրավիճակի քաղաքականացում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկու երկրների սահմանին տիրող իրավիճակի հետ կապված՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի ղեկավարության դիմումը համարում է խնդրի քաղաքականացման փորձ: Այս մասին, ըստ ТАСС-ի, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ տաջիկ գործընկեր Սիրոջիդդին Մուհրիդինի հետ հեռախոսազրույցում:

«Նախարար Ջեյհուն Բայրամովը ՀԱՊԿ ներկայիս նախագահ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ Հայաստանի դիմումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ադրբեջանա-հայկական սահմանի հարցով  ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ղեկավար շրջանակների կողմից խնդիրը քաղաքականացնելու փորձ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բայրամովը Տաջիկստանի իր գործընկերոջը հայտնել է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունն անմիջապես ուղարկվել է դեպքի վայր, որտեղ բանակցություններ են վարվել հայ սահմանապահների հետ:

«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ նման միջադեպերը պետք է լուծվեն քաղաքական մեթոդներով և բանակցությունների միջոցով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

24 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

33 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

45 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

54 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago