Հայաստան
17.05.2021

Սոցիալական աջակցության մոտ 20 ծրագրերից օգտվել է արցախցիների 97 տոկոսը

Սոցիալական աջակցության մոտ 20 ծրագրերից օգտվել է արցախցիների 97 տոկոսը

Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է սոցիալական աջակցության մոտ 20 ծրագրերից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։ Ծրագրերից օգտվել է արցախցիների 97%-ը, հայտնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:

Ծրագրերում ընդգրկվելու ընթացքում եղել են խնդիրներ՝ կապված փաստաթղթերի անճշտությունների հետ, որոնց օպերատիվ կերպով քննարկման և վերլուծության արդյունքում ընթացք է տրվել:

Ինչ վերաբերում է ներկայացված հարցադրումներին՝

կրկին ներկայացնում ենք անցնող 6 ամիսների ընթացքում իրականացված և այժմ գործող սոցաջակցության ծրագրերը.

Միանվագ աջակցություն՝ 68.000 դրամ + 15.000 դրամ

Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների միանվագ աջակցություն․ յուրաքանչյուր քաղաքացու՝ 300.000 դրամ

Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած  բնակիչների միանվագ աջակցություն․ յուրաքանչյուր քաղաքացու՝ 250.000 դրամ

Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրամադրվող միանվագ ֆինանսական օժանդակություն՝ 500.000 դրամ

Անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող  ֆինանսական օժանդակություն՝ 6 ամիս շարունակ 300.000 դրամ

Միանվագ դրամական օգնություն՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց՝

առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 3.000.000 դեպքում.

երկրորդ խմբի անձանց՝ 2.000.000 դեպքում.

երրորդ խմբի անձանց՝ 1.000.000 դեպքում.

հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3.000.000 դրամ.

քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին՝ 5.000.000 դրամ

Չափահաս անձանց Հայաստանում տրամադրվող վարձավճար՝ 30.000 դրամ, Արցախում՝ 45.000 դրամ (հյուրընկալի ծրագիր)

Նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող միանվագ աջակցություն՝  20.000 դրամ

Զբաղվածության 2 ծրագիր.

Աշխատավարձի և վերապատրաստման համար 3 ամիս շարունակ՝ 100.000 դրամ

Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց

Պրոթեզավորման գործընթաց

Տեղահանված ընտանիքների ուսանողների, պատերազմի մասնակիցների և զոհվածների երեխաների ուսման վարձի փոխհատուցում

Տեղահանված բնակչության ՀՀ տարածքում անվճար բուժօգնության կազմակերպում (պետական աջակցության սահմաններում)

Զոհվածների հուղարկավորության համար տրամադրվող աջակցություն՝ 700.000 դրամ

Գերեզմանաքարերի, տապանաքարերի պատրաստման ծախսեր՝ 1.400.000 դրամ

Զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական օժանդակության և կենսաթոշակի նշանակում և միանվագ տրամադրում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից

Ներկայումս շարունակվող՝ 4 ամիս ժամկետով 68.000 դրամ աջակցության տրամադրում։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն