Հեռուստատեսություն

Կնքվել է փոխգործակցության Հուշագիր

Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության (Роскомнадзор) հրավերով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մայիսի 11-14-ը աշխատանքային այցով եղել է Մոսկվայում:

Տիգրան Հակոբյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունում և ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունում (Роскомнадзор):

ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Բելլա Չերկեսովայի հետ կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանում հեռարձակող ՌԴ հեռուստածրագրերի նարկայացուցիչները, քննարկվել է 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված միջկառավարական պայմանգրի դրույթները և դրանցից բխող հիմնախնդիրները, կարևորվել է՝ պայմանագրի կետերի անխափան կատարման նպատակով միասնական աշխատանքային խմբի ստեղծման գաղափարը:

ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության (Роскомнадзор) ղեկավար Անդրեյ Լիպովի հետ մայիսի 13-ին կայացած հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են փոխգործակցության մասին Հուշագիր, որը հնարավորություն կնձեռի ամրապնդելու երկու կառույցների համատեղ աշխատանքը՝ իրականացնելու փորձի փոխանակում, կնպաստի երկու երկրների տեսալսողական մեդիայի ոլորտում գործող հեռարձակողների և այլ կազմակերպությունների միջև համագործակցությանը: Քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ կառույցների լիազորությունների կարգավորման կատարման առանձնահատկությունները։

Հանդիպման ընթացքում Տիգրան Հակոբյանը հանդես է եկել աշնանը ԵԱՏՄ անդամ պետությունների վերահսկող մարմինների մասնակցությամբ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկությամբ, որն արժանացել է ռուսական կողմի հավանությանը:

ՀՌՀ նախագահն այցելել է Russia Today մեդիահոլդինգ, ծանոթացել աշխատանքային սկզբունքներին և հարցազրույց տվել քաղաքական մեկնաբան Արմեն Գասպարյանին:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago