Քաղաքականություն

Զարմանալի է այն տպավորությունը, որը մեր մոտեցումների վերաբերյալ ձևավորվել է Արամ Սարգսյանի մոտ

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ լսում էի “Հանրապետություն” կուսակցության նախագահ, հարգարժան պարոն Արամ Սարգսյանի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին։ Թե ինչու “Հանրապետությունը” չի միավորվում “Հանուն Հանրապետության” եւ Քրիստոնյա-Ժողովրդավարական կուսակցության կողմից ձեւավորվող դաշինքին՝ ուղիղ դրված հարցին Արամ Սարգսյանի պատասխանից հետեւում է, որ իր գլխավորած կուսակցությունը կողմ է հանքարդյունաբերության զարգացմանը Հայաստանում, իսկ “Հանուն Հանրապետության” կուսակցությունը եւ Քրիստոնյա-Ժողովրդավարական կուսակցությունը՝ ոչ, եւ միավորման պարագայում դա կարող է հանրության որոշ սեգմենտի վանել։

Ուզում եմ պարզաբանել հետեւյալը․ “Հանուն Հանրապետության” կուսակցությունը ոչ միայն ԿՈՂՄ է հանքարդյունաբերության զարգացմանը Հայաստանում, մանավանդ ներկայիս տնտեսական եւ, ամենակարեւորը՝ քաղաքական պայմաններում, այլեւ ԿՈՂՄ է, որպեսզի հանքարդյունաբերությունն աշխատի միջազգային պահանջներին համապատասխանող տնտեսվարման եւ էկոլոգիական ստանդարտներով, ինչը մենք այս պահին գրեթե չունենք, իսկ դա ունենալը՝ Հայաստանի ինքնիշխանության, տնտեսական զարգացման եւ նույնիսկ անվտանգության կարեւորագույն գրավականներից մեկն է։

Ավելին, “Հանուն Հանրապետության” կուսակցությունը նաեւ կողմ է, որպեսզի աշխարհում լավագույն հանքարդյունաբերական տեխնոլոգիաների հետ մեկտեղ՝ Հայաստանում ներդրվեն նաեւ լավագույն էկոլոգիական տեխնոլոգիաները, կապված հանքարդյունաբերության հետ, եւ, ի վերջո, մենք էկոէքստրեմիստներ չենք եղել եւ չենք։

Հետեւաբար, քիչ զարմանալի է այն տպավորությունը, որը մեր մոտեցումների վերաբերյալ ձեւավորվել է “Հանրապետություն” կուսակցության հարգարժան առաջնորդի մոտ։ Համենայն դեպս, մեր կուսակցությունը նման տպավորության հիմքեր չի տվել։

Վերը նշվածն արձանագրում եմ եւս մեկ անգամ շեշտելով, որ խորը հարգանք ունեմ թե՛ “Հանրապետություն” կուսակցության նկատմամբ, որի անդամներից շատերին անձամբ եմ ճանաչում եւ հոգեհարազատ մարդկանց շարքին եմ դասում, թե՛ այդ կուսակցության անցած՝ բազմամյա պայքարի ճանապարհի, թե՛ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի նկատմամբ, որին եւս պատիվ ունեմ անձամբ ճանաչելու, եւ հաջողություն եմ մաղթում առաջիկա ընտրություններին։

Թիվ 1

Recent Posts

Նաթանյահուն «դավագրգռում է» Էրդողանին, թուրք-իսրայելական բախում կլինի՞

Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…

4 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

8 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

8 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

9 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

9 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

9 hours ago