Թիվ 1 Ստուդիա | Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի իրավական հարցերով ներկայացուցիչ ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆ
- Շրջանառվող փաստաթղթում խոսքը վերաբերվում է հանձնաժողովի ստեղծմանը, այլ ոչ թե սահմանների ճշգրտմանը։ Սահմանների վերջնական ամրագրումը միանգամայն պարտադիր է, որ անցնի ԱԺ-ով և ՍԴ-ով։
- Դրական ազդակ է այն հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանը որպես նախապայման հստակ նշել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերումը և դա արվել է ի պատասխան Լավրովի՝ երկու կողմերին սահմանազատման առաջարկի։
- Սահմանազատման գործընթացը որևէ չի կարող արվել ուժի կամ ուժի սպառնալիքի պայմաններում։
- Պատերազմի սպառնալիքը չպետք է օգտագործվի որպես արդարացում երկրի ինքնիշխանությունը թշնամուն զիջելու համար։
- Այսօրվա արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունները ակնհայտորեն բխում են Քոչարյանի և նրա գլխավորած դաշինքի շահերից, որովհետև միայն անվտանգության ոլորտում առկա ճգնաժամային իրավիճակներն են, որ Քոչարյանին հնարավորություն են տալիս քննադատությամբ հանդես գալ Փաշինյանի հասցեին։
- Արցախին բանակցությունների սեղանից դուրս է թողել Քոչարյանը, Մեղրիի փոխանակման ծրագրին համաձայնություն է տվել Քոչարյանը, Արցախի և Ադրբեջանի կոնֆեդերատիվ միասնական պետության կարգավորմանը համաձայնություն է տվել Քոչարյանը։