Մշակույթ
24.05.2021

ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացվել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացվել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին: 

Շեշտելով, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ փուլերից մեկը, Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական շրջանում ԵԽԽՎ ցուցաբերած աջակցության համար: Նախարարի տեղակալը, մասնավորապես, կարևորել է Հայաստանի և Արցախի հարցով ԵԽԽՎ վերջին բանաձևը, որում, ի թիվս մարդու իրավունքների խախտման խնդիրների, առանձին բարձրացվել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական  պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը: 

Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձան, ինչպես նաև 10 թանգարան (8-ը՝ պետական, 2-ը՝ մասնավոր)` շուրջ 20 հազար ցուցանմուշներով, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ընդ որում` ռազմական գործողությունների ողջ ընթացքում մշակութային կոթողները թիրախավորվել և գնդակոծվել են:

Արա Խզմալյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տիրապետության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող հակահայ քաղաքականությունը և հայկական ժառանգության թիրախավորված ոչնչացումը:

Նախարարի տեղակալը փաստել է, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության առկա վիճակը գնահատելու նպատակով մշտադիտարկման այցերի, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների առաջարկությունների առումով: 

«Ամենախոսուն դեպքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մոնիթորինգային առաքելության մերժումն էր: Խնդիրն առավել բարդանում է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի անդամակցում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդին (ICOMOS), որն անհնար է դարձնում համագործակցությունը նաև մասնագիտական հարթակում»,- ընդգծել է նա և հավելել, որ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգը չի վերաբերում սոսկ հայկական մշակույթին, քանի որ ի դեմս հայկական մշակութային ժառանգության՝ գործ ունենք համաեվրոպական քրիստոնեական արժեքների հետ, և այդ համատեքստում հայկական  հետքի ոչնչացումը սպառնում է նաև համաեվրոպական մշակութային ժառանգությանը: 

Արա Խզմալյանը հատուկ նշել է, որ հայկական կողմը պատմամշակութային ժառանգության պահպանության գործում ակնկալում է եվրոպացի գործընկերների գործուն աջակցությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համացանցում հասանելի տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանում շարունակվում է հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը, ինչի դրսևորումներից են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի վերափոխման աշխատանքները, Դադիվանքը որպես ոչ հայկական եկեղեցի ներկայացնելու փորձերը: 

Եվրոպացի պատվիրակները նշել են, որ զեկույց է պատրաստվում պատերազմի հետևանքների մասին, որը սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում ներկայացվելու է ԵԽԽՎ բոլոր 47 անդամ երկրների պատգամավորներին: Զեկույցի պատրաստման նպատակով ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին պատրաստվում է  այցելել նաև Ադրբեջան: Նա մտահոգիչ է համարել, որ Արցախ այցելելու հնարավորություն չի ունեցել: 

Արա Խզմալյանն իր հերթին նշել է, որ ԵԽԽՎ պատվիրակության, ինչպես նաև միջազգային այլ պատվիրակությունների՝ Արցախ կատարելիք այցի հետ կապված, հայկական  կողմը մշտապես կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել: 

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում:

Լրահոս
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:59
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
Հայաստանը հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը՝ Փաշինյանին
16:41
Հայաստանը հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը՝ Փաշինյանին
Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ հաստատուն է. Կոս
16:17
Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ հաստատուն է. Կոս
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
16:04
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
«Քաղաքական անապատ է ձևավորվում, մենք լինելու ենք քաղաքականության մեջ». Էդմոն Մարուքյան
15:10
«Քաղաքական անապատ է ձևավորվում, մենք լինելու ենք քաղաքականության մեջ». Էդմոն Մարուքյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
14:51
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
2025 թ. արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ. ֆիննախ
14:24
2025 թ. արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ. ֆիննախ
Հայ-թուրքական հարաբերություններում առաջիկայում ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան
14:10
Հայ-թուրքական հարաբերություններում առաջիկայում ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան
Շնորհակալ եմ ձեզ՝ առյուծի պես պայքարելու համար. Նարեկ Կարապետյան
13:59
Շնորհակալ եմ ձեզ՝ առյուծի պես պայքարելու համար. Նարեկ Կարապետյան
2025թ. բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ
13:45
2025թ. բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց
13:17
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց
ՀՀ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության վրա հիմնված ապագայի օգտին․ ԵԽ նախագահ
12:48
ՀՀ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության վրա հիմնված ապագայի օգտին․ ԵԽ նախագահ
Ժամանակն է, որ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
12:29
Ժամանակն է, որ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
2026 թվականին գետնի վրա կսկսվեն TRIPP-ի իրական աշխատանքները. վարչապետ
12:05
2026 թվականին գետնի վրա կսկսվեն TRIPP-ի իրական աշխատանքները. վարչապետ
ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների նախնական արդյունքները
11:52
ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների նախնական արդյունքները