Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ համամասնական ցուցակով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամ հաստատել է «Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։
«Ի պատասխան մի շարք ԶԼՄ-ների հարցումների, հայտնում եմ, որ Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ համամասնական ցուցակով: Այլ մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։














