Հայաստան
26.05.2021

Հայկական նոր ավիափոխադրող՝ FlyOne Armenia ընկերությունն արդեն այս ամռանը նախատեսում է իրականացնել իր առաջին թռիչքը

Հայկական նոր ավիափոխադրող՝ FlyOne Armenia ընկերությունն արդեն այս ամռանը նախատեսում է իրականացնել իր առաջին թռիչքը

SIL Group ընկերությունը մոլդովական FlyOne ընկերության հետ համատեղ հայկական շուկայում ներկայացնելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող FlyOne ARMENIA հայկական ավիաընկերությունը, որը գործելու է որպես հայկական ազգային ավիափոխադրող:

Համաձայն ընթացակարգի՝ FlyOne Armenia ՍՊԸ-ն արդեն գարնան սկզբին դիմել է օդանավ շահագործողի հավաստագիր ստանալու:

Մայիսի 26-ի առավոտյան FlyOne Armenia ավիաընկերության օդային նավատորմում շահագործվող առաջին Airbus A320 ինքնաթիռը ժամանեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ ընթացակարգով պահանջվող տեխնիկական զննումներն անցնելու և գրանցման նպատակով:

FlyOne Armenia ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն դաշտ հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին ճամփորդելու  անհամեմատ ավելի մատչելի գներով։ Նոր օպերատորը պատրաստ է իր ուղևորներին առաջարկել հատկապես այն ուղղությունները, որոնք առավել մեծ պահանջարկ են վայելում  հայկական շուկայում:

FLYONE մոլդովական ավիաընկերությունը (www.flyone.eu) հիմնադրվել է 2016թ.: Լինելով երիտասարդ ընկերություն՝  այն շատ կարճ ժամանակամիջոցում կարողացավ դառնալ Մոլդովայի Հանրապետության ավիացիոն շուկայի առաջատարներից մեկը: 2018, 2019 և 2020 թվականների ընթացքում ընկերությունը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) «Ամենապարտաճանաչ ավիա ընկերությունների» TOP 10-յակում:

Մոլդովացի գործարար, FlyOne ընկերության տնօրեն Միրչա Մալեկան նշեց, որ սեփական օդանավերի շահագործման առաջին փորձը սկսվել է մի օդանավից, որը գրանցված էր հենց Հայաստանում և պատկանում էր հայկական ընկերության:

«Այն ժամանակ, երբ նոր էինք սկսել սեփական ավիաընկերության ստեղծումը, հենց այդ փաստը մեզ մղեց մտածելու հայկական շուկայի մասին, ուսումնասիրելու այն։ Հաշվի առնելով թե´ մեր ունեցած կապերը՝ ընկերներ, գործընկերներ, գործարարներ, և թե՛ այն հանգամանքը, որ հայկական շուկան շատ նման է մոլդովականին, սկսեցինք առևտրային, ֆինանսական, այժմ նաև գործարքային տեսանկյունից դիտարկել հարցը: Ուսումնասիրելով Հայասատանի ավիացիոն շուկան` մի շատ տարօրինակ բան նկատեցինք. Հայաստանը չունի սեփական, ամբողջական ավիացիոն ընկերություն, որը կկարողանա անհամեմատ ցածր արժեքներով  ծառայություններ մատուցել իր քաղաքացիներին:  Հայաստանը չունի ավիաընկերություն, որը կարող է առաջարկել համաշխարհային ցանց՝ անկախ թռիչքների ուղղություններից: Ցանկանում ենք նշել նաև, որ ընկերությունն արդեն իսկ ձեռնարկել է գործուն քայլեր, և առկա են բոլոր դրական նախադրյալները, որպեսզի FlyOne Armenia ավիաընկերությունը կարողանա թռիչքներ կատարել նաև եվրոպական ուղղություններով»,- նշեց գործարարը:

«Մենք հասկացանք, որ Հայաստանում կա այդ բացը։ Չկա հայկական ավիաընկերություն, որը թույլ կտա համադրել և բարձր որակ, և մատչելի գին եզրույթները միաժամանակ: Վստահ ենք, որ, մեր մոլդովացի գործընկերների փորձը համադրելով SIL Group  ընկերության բազմամյա, բանիմաց և փորձառու  թիմի աշխատանքի հետ, բաց երկնքի պայմաններում միասին հասնելու ենք գերազանց արդյունքների, ապահովելու ենք աշխարհագրական առումով լայն ցանց` ավիացիոն շուկայում առաջարկելով ծառայությունների բարձր որակ և անհամեմատ ավելի մատչելի գին»,- նշեց SIL Group ընկերության ներկայացուցիչ Սոնա Սողոմոնյանը՝ հավելելով, որ իրենց կողմից կգործադրվեն բոլոր ուժերը, որպեսզի ժամանակի ընթացքում ամբողջ անձնակազմը հնարավորինս համալրվի հիմնականում հայ աշխատակիցներով,- «Ինչը նշանակում է, որ կստեղծվեն բոլոր նախադրյալները՝ հետագայում հայկական ավիացիոն աշխատակազմի վերածնունդն ապահովելու համար»։

Տիկին Սողոմոնյանը կարևորեց այն, որ ազգային փոխադրողի ստեղծմամբ հնարավորություն կառաջանա վերականգնել խորհրդային շրջանում առաջատարներից մեկը համարվող հայ օդաչուների ինստիտուտը, հնարավորություն կընձեռվի տվյալ ոլորտում մեծ փորձ ունեցող մեր բազմաթիվ հայրենակիցներին, ովքեր այս պահին ստիպված են աշխատել արտերկրում, վերադառնալ հայրենիք և իրենց մասնագիտությամբ աշխատել արդեն ՀՀ դրոշի ներքո: Նախադրյալներ կստեղծվեն, որպեսզի մեր երկրում վերականգնվի ավիացիոն ոլորտի մասնագետների կրթական համակարգը, որն էլ իր հերթին հնարավորություն կընձեռի ապահովել ավիացիոն ոլորտի հետագա սերնդափոխությունը: «FlyOne Armenia ավիաընկերության ստեղծումով արդեն իսկ առաջին փուլում կստեղծվի միջինից բարձր վարձատրվող շուրջ 135 աշխատատեղ, և այս թիվն, իհարկե, աճման միտում ունի», — հավելեց տիկին Սողոմոնյանը:

Հայկական շուկայում շարունակում են գերիշխել ավիատոմսերի համեմատաբար բարձր գները, և քանի որ նոր ավիաընկերությունն իր մոդելով «Low-Cost» ավիաընկերություն է, ենթադրվում է, որ այն կդառնա ամենահարմարավետ օդային փոխադրամիջոցը ազգաբնակչության և հայկական բիզնես-միջավայրի համար:

«Սա խթան կհանդիսանա տուրիզմի և հայկական ավիացիայի զարգացման համար, իսկ առաջարկվող ավիատոմսերի գները գործողներից ավելի ցածր կլինեն, ինչը նշանակում է, որ օդային տրանսպորտով երթևեկելն այսուհետ հասու կդառնա բազմաթիվ մարդկանց, որոնք նախկինում չեն օգտվել նման ծառայություններից: Մենք նկատել ենք, որ որոշ ուղղություններով տեղափոխման ծառայությունների թանկ լինելու պատճառով մարդիկ դրանցից օգտվում են շատ հազվադեպ, լավագույնս՝ տարին մեկ անգամ: Այդ ամենը հաշվի առնելով՝ մենք ոլորտում կստեղծենք ճկունություն, հանդես կգանք նոր առաջարկներով, ինչը կխթանի տուրիզմը, ծառայությունների հասանելիություն կապահովի միջին խավի համար, քանի որ բազմաթիվ ուղղություններով ավիատոմսերի արժեքներն շատ ավելի ցածր  կլինեն ավտոճանապարհային և գնացքով երթևեկելու արժեքներից»,- նշեց  ընկերության տնօրենը՝ հույս հայտնելով, որ FlyOne Armenia-ն հատկապես հայերի համար միջազգային տեղափոխությունների ամենատարածված փոխադրամիջոցը կդառնա:

«Չնայած նրան, որ շատ բաներ կախված են ընթացակարգային գործընթացներից, մենք նախատեսում ենք, որ արդեն իսկ այս ամռանը FlyOne Armenia ավիաընկերությունը կսկսի լիարժեք ծառայություններ մատուցել մեր ազգաբնակչությանն ու բոլոր նրանց, ովքեր կցանկանան այցելել Հայաստան: Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որ մեր փորձը փոխանցենք հայ գործընկերներին, այդ իսկ պատճառով ծրագրի վրա կաշխատենք  SIL Group  ընկերության հետ համատեղ, և վստահ ենք, որ միասնական ուժերի ներդրումով կիրագործենք այն խնդիրները, որոնք մեր առջև դրել ենք»,- եզրափակեց Միրչա Մալեկան։

Ավիաընկերության ավիատոմսերը հասանելի կլինեն www.flyone.am,  www.flyone.eu կայքերում, ինչպես նաև համագործակցող գործակալություններում: Բոլոր ճանապարհորդության սիրահարներին խորհուրդ ենք տալիս արդեն իսկ հիմա իրենց հեռախոսներում ներբեռնել FlyOne հավելվածը, որի հայալեզու տարբերակը շատ շուտով հասանելի կլինի:

FlyOne ARMENIA ընկերության գերնպատակն է ապահովել ծառայությունների անհամեմատ բարձր որակ՝ անհամեմատ մատչելի գներով:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն