Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ Կութ համայնքում են: Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀՀ ԶՈՒ գործողությունները։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ այցից:
















