Քաղաքականություն

Էս էլեմենտար բանը չհասկացավ այդ մարդը․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վերջերս Ռոբորտ Քոչարյանը հակադարձեց իրեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատմության մեջ ամենախաղաղ 10 տարիները եղել են իր կառավարման տարիները՝ հետևաբար ոչ մի պատերազմի կուսակցություն չկար, դա միֆ էր, և իրենք շատ խաղաղ ապրեցին 10 տարի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց․

«Դուք կեսն եք ասում նրա ասածի։ Եվ ասում է՝ բոլոր առաջարկներն Ադրբեջանն էր մերժում այդ ժամանակ։ Բանալին այս արտահայտության մեջ է։ Ռոբերտ Քոչարյանը պիտի մտածեր, թե ինչու է Ադրբեջանը մերժում․ ուրեմն Ադրբեջանը վստահ էր, որ ժամանակն աշխատում է իր օգտին։ Էս էլեմենտար բանը չհասկացավ այդ մարդը։ Սա քաղաքական մտքի լրիվ բացակայություն է այդ հարցում։ Երբ որ վեճ ունես, անգամ մարդկային, պիտի մտնես դիմացինիդ կաշվի մեջ, հասկանաս՝ ինչն է իր մոտիվը։ Մոտիվը դա էր։ Եվ ժամանակը չաշխատե՞ց Ադրբեջանի օգտին․ այն էլ ինչպես աշխատեց։ Տնտեսապես նա հզորացավ, Հայաստանը թուլացավ։ Ադրբեջանը ժամանակակից բանակ ստեղծեց, մեր բանակը լավն էր, բայց փոքրացավ արտագաղթի պատճառով։ Շատ գաղտնքիներ կան, որ ես չեմ ասել մինչև հիմա։ Հիմա մեր բանակի թվաքանակն անգամ այն չէ, ինչ որ 1994-1995 թվականներին էր։ Մեղմ եմ ասում, անգամ զուտ թվաքանակը, զորակոչիկների թիվը։ Ինչի՞ վրա էր հույս դրել․․․ Նա պիտի հասկանար։ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չհասկացան սա։ Վազգեն Սարգսյանն էլ չէր հասկացել դա, որ ժամանակի վրա հույս դնել չի կարելի։ Այնքան պարզ բան է, որ ես նույնիսկ սկսել եմ վատ զգալ, որ այս բաները կրկնում եմ»։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

34 minutes ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

46 minutes ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

1 hour ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

2 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago