Արժեքներ
12.07.2019

Նոր կառուցվող ՋԷԿ-ում այս տարի 1000-ից ավելի աշխատողների անհրաժեշտություն է լինելու. փոխնախարար

Նոր կառուցվող ՋԷԿ-ում այս տարի 1000-ից ավելի աշխատողների անհրաժեշտություն է լինելու. փոխնախարար

Նոր ջերմաէլեկտրակայանը, որը կառուցվում է Ռենկո ընկերության կողմից եւ որի շինարարության մեկնարկը տրվեց այսօր, ունենալու է 53 տոկոս օգտակար գործողության գործակից: 2010 թվականին շահագործման հանձնված Երեւանի Ջերմաէլետրակայանի օգտակար գործողության գործակիցը 49 տոկոսի է հասցվել անցյալ տարվա վերազինումներից հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Սա պետական եւ մասնավորի գործարք է, որը հնարավորություն կտա հետագայում մեղմել սակագնային ճնշումները։ Կայանն ի զորու է լինելու տարեկան արտադրել 1.8-2 մլրդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, եւ դրա օգտակար գործողության գործակիցը 53 տոկոս է լինելու։ Այս տարի 1000-ից շատ է լինելու անհրաժեշտ աշխատողների թիվը` ինժեներներ, էլեկտրիկներ, եռակցողներ, իսկ հիմնական աշխատողների թիվը կհասնի 200-250-ի»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ կառավարության փոփոխությունից հետո նոր կառավարությունը նախաձեռնեց նոր ջերմաէլեկտրակայանի ներդրողի հետ բանակցություններ՝ գնի եւ պայմանների վերաբերյալ: «Եւ վերաբանակցման արդյունքում 6.06 դոլար մեկ կիլովատ ժամի համար գինը իջավ մինչեւ 5.7 դոլարային ցենտի, ինչն այս պահին գործող բոլոր ջերմաէլեկտրակայաններից ամենացածրն է: Որքանով ինքը կնպաստի գների իջեցմանը, դա պետք է պարզ լինի կառուցումից եւ այդ պահին գործող սակագնի իրավիճակից: Բայց որ ինքը զսպող գործոն կլինի սակագների, գնային ճնշումների համար, դա հստակ է»,- ասաց փոխնախարարը:

Ավելին՝ armtimes.com

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան