«Բա ի՞նչ եղավ, որ ասում էիք՝ Դուբայում 5 միլիարդ դոլարով հողերը ծախել ա, հողերը տվել ա, բա ինչ եղավ այդ 5 միլիարդը»,- այս մասին այսօր Սպիտակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Բա ի՞նչ եղավ այդ հողերը ծախելու թեման: Հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում: Հիմա էլ հողերը չտալու մեջ են մեղադրում: Բայց իրականում հարցերի հարցը ուրիշ տեղ է: Ամեն ինչ այսպես գնացել է և ամեն ինչ այսպես կարող էր չգնալ, եթե մենք 2016-2018 թթ. ունենայինք որոակապես այլ սպառազինությամբ, այլ մակարդակով օժտված բանակ»,- ասաց Փաշինյանը:














