Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 10-ի նիստին անվավեր ճանաչեց Հայաստանի դեմակրատական կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։
Արզաքանցյանի գրանցումն անվավեր ճանաչվեց փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։
Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին նա մշտապես բնակվել է Հայաստանում։ Տիգրան Արզաքանցյանը որոշումը կարող է բողոքարկել դատարանում։














