Հայաստան
14.06.2021

Հայաստանի կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները

Հայաստանի կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ հունիսի 14-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել Է ««ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս 2017-ի հունիսից նախաձեռնել է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումներ` ուղղված հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթների (այդ թվում` 700 ՄՀց) համապատասխան հատվածներն առեւտրային նպատակով տրամադրելու համար առանձնացմանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ` օրինագծով նախատեսվում է 703-733 ՄՀց եւ 758-788 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը միանվագ 25 000 000 դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը` 16 800 000 դրամ:

Նշվեց, որ ռադիոհաճախականությունների տիրույթի ազատականացումն ու 703-733 ՄՀց եւ 758-788 ՄՀց հատվածների մրցութային հիմունքներով տրամադրումը կնպաստի շարժական կապի լայնաշերտ ցանցերի զարգացմանը եւ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաեւ նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 60 ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 1 500 000 000 դրամի միանվագ (տրամադրման մասով) եւ 1 008 000 000 դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք:

Պատգամավորներն իրենց հարցադրումներով անդրադարձան ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրների:

Արտակ Մանուկյանի հարցին, թե ինչու են 2017-ից նախաձեռնել հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթների (այդ թվում` 700 ՄՀց) համապատասխան հատվածներն առեւտրային նպատակով տրամադրելու քննարկումները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի բաժնի պետ Կարեն Գրիգորյանն ի պատասխան նշեց, որ այդ գործընթացը ոչ միայն Հայաստանում է իրականացվում, այլ ամբողջ աշխարհում: Դա համաշխարհային գործընթաց է,-հավելեց նա:

Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը գործընկերներին հորդորեց կողմ քվեարկել: Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն տվեցին օրենքի նախագծին առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Կառավարութունն իր որոշմամբ օրինագիծը համարել էր անհետաձգելի, այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով, ինչին կողմ քվեարկեց մշտական հանձնաժողովը»,- ասված է հաղորդագրությունում:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն