«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը և նրա տիկինը՝ Բելլա Քոչարյանը, քիչ առաջ 7/3 ընտրատեղամասում կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը։
Քոչարյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի:
Անդրադառնալով դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության տարածմանը և վերջինիս կալանավորմանը, որը ավելի ուշ ազատ արձակվեց՝ Քոչարյանը նշեց, որ ձերբակալումն աբսուրդի ժանրից էր.
«Չեմ կարծում, որ ձերբակալման վերաբերյալ որևէ հիմքեր կային: Ինքն իր կարծիքն է ասել, չեմ կարծում՝ այդտեղ խախտում կա»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է՝ տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։
Լրագրողի այն հարցին, թե իշխանության գալուց հետո Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերը բացահայտելո՞ւ է, թե՞ ոչ, Ռոբերտ Քոչարյանը չպատասխանեց: