2021 թվականի հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»): Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:
2021թ. «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը («Armenian Summit of Minds»)-ն անցկացվելու է Դիլիջանում, Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում: Այս մասին հայտարարել են գագաթնաժողովի համակազմակերպիչներ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն` գագաթնաժողովի մասնակիցների հետ առցանց հանդիպմանը:
Ողջունելով մասնակիցներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Կարծում եմ՝ մեզնից շատերը կարոտ են «Մտքերի գագաթնաժողով»-ին: Այս տարի կլինի ոչ թե մեկը, այլ մի քանիսը՝ Շամոնիում, Դիլիջանում և Վաշինգտոնում: Այս երեք գագաթնաժողովները ցույց են տալիս, որ մարդիկ իսկապես հետաքրքրված են, թե գագաթնաժողովի մասնակիցներն ինչ կարծիք կունենան այս կամ այն խնդրի վերաբերյալ»:
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…