«Դուք հայտարարել էիք, որ իշխանության գալով գերիներին կկարողանաք երեք օրում հետ բերել: Հիմա խորհրդարանում մանդատ եք ունենալու: Ի՞նչ եք նախատեսում գերիների վերադարձի հարցում և ի՞նչ ժամկետներ ունեք»:
Այսօր Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս դիմելով հետաքրքրվեցին լրագրողները:
Հարցին ի պատասխան Վանեցյանն ասաց.
«Իմ հայտարարության մեջ ասել եմ, որ, եթե մենք ունենանք իշխանություն, իշխանական լծակներ, ապա ճիշտ աշխատանքի դեպքում մենք ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին: Դուք տեսաք, որ նախընտրական քարոզչության վերջին շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց 15 հոգանոց գերիների խումբ: Եվ վերադարձրեց մինապատված քարտեզների փոխանակման պայմանով: Հարց է առաջանում, եթե մինապատված քարտեզները կարող էին տալ Ադրբեջանին, և Ադրբեջանը մեր գերիներին կարող էր վերադարձնել 6 ամիս առաջ, ինչու չեն արել այդ քայլը: Մամուլում էլ եղան տեղեկություններ, որոնք չհերքվեցին, ըստ որի, Մուրադովն ուզել է այդ քարտեզները, իսկ ՀՀ ԶՈՒ-ն ասել է, թե այդպիսի քարտեզներ բնության մեջ գոյություն չունեն: Մուրադովն էլ ասել էր, որ այդ քարտեզների վերադարձի պայմանով կարող է Ադրբեջանից վերադարձնել մեր բոլոր գերիներին: Իսկ մենք ունեցանք ընդամենը 15 գերու վերադարձ: Մենք, ի վերջո, եթե որոշենք գնալ խորհրդարան, միանաշանակ խորհրդարանի մեր լծակները օգտագործելու ենք և զբաղվելու ենք և գերիների, և անվտանգային հարցերով»,-ասաց Վանեցյանը:
Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, որ Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն է գործընկերներին ասել, թե ականապատ դաշտերի քարտեզներ Հայաստանը չի ունեցել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…
Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…
Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…
ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…