Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Տիգրան Ուրիխանյանի հանդիպումը կուսակցության անդամների հետ համաձայնեցված չի եղել:
«Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրահամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից: ՀՀ-ում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցություն ունեցած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որին աջակցում էր Արա Աբրահամյանը եւ ավելի քան 12 հազար ընտրող, որոնք քվեարկել են մեր օգտին, որեւէ առնչություն չունեն կայացած հանդիպման հետ եւ չեն կիսում Ուրիխանյանի հետընտրական հայացքները»։
Հիշեցնենք, հանդիպման ժամանակ Ուրիխանյանը նշել էր, որ խոսում է «Ալյանս» կուսակցության անունից, որը ձևավորել էր հուշագրի հիման վրա միասնական նախընտրական ցուցակ՝ 2 կուսակցություններից և մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչների կազմից բաղկացած: Նաև հայտնել, որ վստահ է՝ իր կարծիքս կիսում են նաև մյուս գործընկերները, ովքեր իր հետ մասնակցել են ընտրություններին:














