

Մինչև այս տարվա աշնան սկիզբ կամ այս տարվա աշնան վերջ Հայաստան կներկրվի «Ջոհնսոն և Ջոհնսոն» պատվաստանյութի առաջին խմբաքանակը մեկ դեղաչափի չափով: Նախատեսվում է, որ նույն ժամանակաշրջանում կներկրվի նաև «Նովովակս» պատվաստանյութը:
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Մեզ մոտ արդեն օգտագործվում է երեք պատվաստանյութ, պատվաստվել է 70 հազար մարդ: Կանխատեսում ենք, որ արձակուրդներից հետո, մինչև ուսումնական տարվա մեկնարկը գնալ պատվաստումների, պատվաստումների որևէ մտահոգիչ դեպք չենք ունեցել»,- ասաց Ավանեսյանը:
Հայաստանում պատվաստումները իրականացվում են Սպուտնիկ Վ, Աստրազենեքա, Կորոնավաք պատվաստանյութերով: «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ`կատարվել է 64293 պատվաստում։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…