

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում գրանցվել է Նիպահ վիրուսի բռնկում, որը վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի համար։ Հիվանդության տարածումը կանխելու նպատակով Ասիայի մի շարք երկրների իշխանությունները խստացրել են Հնդկաստանից ժամանող ուղևորների ստուգումները։
Թաիլանդը սկսել է ստուգել Արևմտյան Բենգալիայից թռիչքներ ընդունող երեք օդանավակայաններում ժամանող ուղևորներին։ Նեպալը ստուգում է ոչ միայն Կատմանդու օդանավակայանով ժամանողներին, այլև Հնդկաստանի հետ ցամաքային սահմանային անցակետերով երկիր մտնողներին։
Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի իշխանություններն էլ խստացրել են սահմանային անցակետերում բժշկական հսկողությունը։
Հունվարի սկզբին Արևմտյան Բենգալիայում վիրուսով վարակվել է հինգ բուժաշխատող։ Նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում։ Նրանց հետ շփված մոտ 110 անձ տեղափոխվել է կարանտին։
Վիրուսը կարող է փոխանցվել կենդանիներից մարդկանց։ Քանի որ հիվանդության դեմ պատվաստանյութ կամ բուժում գոյություն չունի, մահացության մակարդակը շատ բարձր է՝ 40-ից մինչև 75 տոկոս։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…