

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2021թ․ հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշված է.
«Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դրական գնահատականը, ըստ որի` միջազգային չափանիշները բավարարվել են և ապահովվել է քվեարկության գործընթացի թափանցիկությունը: Լեհաստանի Հանրապետությունը կհամագործակցի Հայաստանի Հանրապետության նոր կառավարության հետ, որը կկազմավորվի արտահերթ ընտրությունների արդյունքում և հույս է կապում երկկողմ լավ հարաբերությունների հետագա զարգացման հետ: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների և երկրի արդիականացման գործընթացում, ինչպես նաև համատեղ աշխատել ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների առավել ընդլայնման և հակամարտությունների լիարժեք լուծման ուղղությամբ»:
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…