Գործընկերային նյութեր

Բլեքֆեյս. ինչպես ծաղրը կամուրջ դարձավ երկու մշակույթների միջև

Բլեքֆեյսը մուգ գրիմն է, որն ընդօրինակում է սևամորթների արտաքինը: Բլեքֆեյսի ակունքները կապվում են 19-րդ դարակեսին Միացյալ Նահանգներում ծնունդ առած մենեստրել շոուների հետ, որտեղ սպիտակամորթ դերասանները սևոմորթ ստրուկների կյանքից զվաճալի տեսարաններ էին խաղում՝ ներկայացնելով վերջիններիս, որպես անուղղելի ծույլ և հիմար տեսակ: Թեև այդ շոուները ոտքից գլուխ ռասիստական էին, զարմանալի է, բայց հենց դրանք դարձան երկու մշակույթների միջև առաջին կամուրջը: Ամերիկացիների՝ կյանքի մասին պարզամիտ պատկերացումներ մտան ստրուկների հոգևոր երգերը, ժարգոնը, և, որ ավելի կարևոր է, անարդարությունից տառապող մարդու կերպարը:

Սկսենք մենեստրել շոուներից

Այս փոքրիկ թատերական էստրադային ներկայացումներում, սովորաբար, հնչում էր վոկալ և գործիքային երաժշտություն, շոուին մասնակցում էին ծաղրածուները և ակրոբատները: Մենեստրել շոուն իր ակունքներով եվրոպական արվեստ է: Ինքնին բառը` «minstrel» նշանակում է ժողովրդական երաժիշտներ և դերասաններ, առավել հաճախ՝ թափառական: Դեռևս միջնադարյան Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Անգլիայում և այլ երկրներում ծնունդ առած ու լայն տարածում ստացած արվեստի այս տեսակը հավանաբար հենց եվրոպացիների շնորհիվ էլ հասավ նոր մայրցամաք ու ժամանակի հետ որոշակի ազգային բնութագիր ստացավ՝ մի օր դառնալով խիստ ամերիկյան երևույթ:

Շուտով ձևավորվեց մենեստրել շոուի մի ենթատեսակ. «black – face minstrelsy»՝ սև մենեստրելներ: Այն մեծ տարածում գտավ ամբողջ երկրում, Կանադայից մինչև Մեքսիկայի սահմաններ, հյուսիս արևելքի խոշոր քաղաքներից մինչև հարավային գյուղական համայնքներ: Մուգ մաշկ, վարդագույն շուրթեր, խոշոր սպիտակավուն աչքեր. հենց այս կոմիկական գծերով էին հեղինակները ձևավորում սևամորթի աղավաղված կերպարը:

Այդուհանդերձ, մենեստրել շոուի հարյուրամյա չխամրող ժողովրդականությունը նաև վկայությունն է հարյուր հազարավոր մարդկանց, պատմությունների, որոնցից սկիզբ է առել ամերիկյան թատրոնը, պատմությունների, որոնք արտացոլում են Հյուսիսի և Հարավի կռիվը, սեգրեգացիայի մասին օրենքները, քաղաքական գրաքննությունն ու գլխապտույտ մասնագիտական աճը: Մենեստրել շոուն իր բազմատեսակ արձագանքներն է գտնում մինչ օրս Բրոդվեյի մյուզիքլներում, սթենդ ափ շոուներում, սիթքոմներում և այլուր:


Ջորջ Դիքսոն


Հստակ հայտնի չէ, թե ով է առաջինը համադրել մուգ գրիմը որոշակի լեքսիկոնի, ժեստերի և երգելու ձևի համախմբի հետ` հղում անելով սևամորթ ստրուկների կերպարին: Այդուհանդերձ, Ջորջ Դիքսոնը մեզ հայտնի առաջին արտիստն է, որն իր կարիերան կառուցել է այս ամպլուայում: 1830-40-ական թվականների նրա հաջողությունը զարմանալի երևույթ էր ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ բարձրաշխարհիկ հասարակության շրջանում: Այնուամենայնիվ, Դիքսոնն առաջին հերթին նշանավոր երգիչ է, որի անունը կապվում է «Zip Coon» երգի ու համանուն համարի հետ, որը ծաղրում էր ամերիկյան Հյուսիսի «ազատ սևամորթներին»: Բարձր հասարակության մեջ իրենց տեղը գտնելու նրանց մեծ ցանկությունն ու բացարձակ անկարողությունը անթիվ կատակների առիթ դարձան Դիքսոնի ու նրա հետևորդների համար:

Իր սկզբնավորումից ի վեր մենեստրել շոուի հիմքում էին բառախաղը, աբսուրդը, պարային համարները, երգերն ու հումորը՝ գոտկատեղից ներքև:  Դիքսոնի «ֆիրմային» համարներից էր կոմիկական նկարագրությունը, թե ինչ կլինի երկրի վիճակը, եթե այն նույն Zip Coon-ը, մեզ հասկանալի լեզվով ասած՝ սևամորթ ստրուկը բազմի նախագահի աթոռին: Ի դեպ, հետագայում coon բառը դարձավ ռասայական կարիկատուրայի հոմանիշը: 19-րդ դարի ամերիկյան պատկերազարդ մամուլում «տկարամիտ coon»-երը դառնում էին գիտական առաջընթացի զոհ՝ էլեկտրահարվելով, գնացքի տակ ընկնելով կամ թունավորվելով գազից. ինչպես նաև բնության զոհ, օրինակ՝  կերակուր դառնալով կոկորդիլոսների համար: Ի դեպ, վարկածներից մեկը վկայում է, որ ինքը՝ Դիքսոնը լինելով մուլատ, մի անգամ չէ, որ տառապել է ռասիստական վերաբերմունքից:


Թոմաս Ռայս կամ Ջիմ Քրոու


Ջիմ Քրոուն ՝ Թոմաս Ռայսի բեմական ալտեր-էգոն է. վերջինս բլեքֆեյսի պատմության ամենակարևոր կերպարններից է, որը ներկայացնում է ամերիկյան Հարավի սևամորթ ստրուկներին: Ռայսը հնարեց Քրոուին՝ տալով նրան առաջին պատահած թափառականին բնորոշ հատկություններ: Ջիմը ծառա է, որը ենթակա չէ վարժեցման. կիսախեղճացած սևամորթ, որը չի կորցնում իր բնածին լավատեսությունը: Առաջին անգամ Քրոուի անունը հայտնվել է «Թռի՛ր, Ջիմ Քրոու» երգում, որը անգլիացի արտագաղթյալ Ռայսը կատարեց 1828 թվականին։ Բառերի և զուգընթաց պարի հեղինակը Կենտուկիից անհայտ մի սևամորթ էր, որի երգը այնպես էր դուր եկել Ռայսին, որ վերջինս որոշել էր ինքն այն կատարել։ Երգը մեծ տարածում գտավ ու ներառվեց փողոցային երաժիշտների պարտադիր համարների ցանկում։


Ավելի ուշ, ի հայտ են եկել փողոցային պիեսներ, որոնցում Ջիմ Քրոուն հանդես է եկել «Zip Coon»-ի հետ՝ սևամորթի, որը հաջողությամբ հարմարվել էր սպիտակ մշակույթին։ Այս կերպարի նշանակությունը, իրականում, հսկայական է. նույնիսկ Ռայսի մահից 30 տարի անց ընդունված  ռասայական սեգրեգացիայի մասին օրենքները  ստացան «Ջիմ Քրոուի օրենքներ» ոչ պաշտոնական անվանումը: Սակայն, Ռայսի կարիերայի վերջի սկիզբը դարձավ  կաթվածը, որի առաջին ախտանիշները դերասանը սկսեց զգալ դեռ 1980-ականների սկզբին, իսկ տասնամյակի վերջում այն մեծ ազդեցություն ունեցավ արտիստի շարժումների ու խոսքի վրա: Ռայսի խոշոր խնայողությունները գնալով դատարկվում էին, ուստի շուտով «Ջիմ Քրոուի» հուղարկավորության գումարը հավաքեց ոչ անտարբեր հասարակությունը։

Ամբողջը՝ այստեղ

Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

3 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

3 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

4 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

4 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

4 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

5 hours ago