Գործընկերային նյութեր

Գնդեվազի հողերի մի մասն օտարվել է նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին փոխկապակցված անձանց

Գնդեվազ տանող ճանապարհի ձախ հատվածում մի փոքր տնակով հողատարածք կա, որը պատկանում է Գոհար Արսենյանին: Վերջինս «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն Անաստաս Արսենյանի կինն է: Անաստաս Արսենյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի եղբայրն է:

2013-ից 2018 թվականը կազմակերպված աճուրդներով Գնդեվազ գյուղի տարածքում գտնվող մի շարք հողակտորներ դարձել են ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի հետ փոխկապակցված անձանց սեփականությունը։

225 քմ մակերեսով այս հողը 267 հազար դրամով Գոհար Արսենյանին է օտարվել համայնքապետ Հայրապետ Մկրտչյանի կազմակերպած աճուրդով։ 

Սա միակ հողատարածքը չէ, որ օտարվել է Գոհար Արսենյանին. նա շուրջ 14,2 հա գյուղատնտեսական նշանակության հող է ձեռք բերել համայնքից՝ վճարելով ընդհանուր առմամբ 1 մլն 220 հազար դրամ։ 

Հողերի օտարման վերաբերյալ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից գրություն է ուղարկվել Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանին, որտեղ ասվում է, որ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները գյուղատնտեսական նշանակության 14.2 հա հողատարածքի օտարման մասին տվել են դրական եզրակացություն։ Այդ եզրակացության հիմքում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց օգտագործման, վարձակալության և կառուցապատման  իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 16 –Ն որոշումն է։

Գոհար Արսենյանին օտարված հողերից 6 կտորի (6,4 հա) վրա հիմնադրվել է այգի։ Այդ հողատարածքը Արսենյանը ձեռք է բերել 442,145 դրամով։ Այգիները գտնվում են Գնդեվազ տանող հիմնական ճանապարհից ձախ՝ դիմացի լանջին, Արփա գետի ձախ հատվածում։ Ձեռքբերման ժամանակ 4 հողատարածքը վարելահող էր, 2-ը՝ արոտավայր, այժմ այստեղ 3-4 տարեկան տնկիներ են։

Գոհար Արսենյանին օտարված համայնքային հողերից 7․8 հա-ը վարելահող է, որի համար վերջինս վճարել է 602,700 դրամ։ Հողատարածքներից երեք կտորը գտնվում է Արփա գետի ձախ ափի լանջին, մեկը՝ Գնդեվազից Ջերմուկ տանող ճանապարհի աջ հատվածում։https://web.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=468673766529308&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Dfdd7ec6155616c%26domain%3Dhetq.am%26origin%3Dhttps%253A%252F%252Fhetq.am%252Ff32e85538b30f78%26relation%3Dparent.parent&container_width=930&href=https%3A%2F%2Fhetq.am%2Fhy%2Farticle%2F131923%3Ffbclid%3DIwAR2ge1CZ62ZlKRVsU5bP2l_LIIat-BBN6DEKwUKsdotkZmzwvvsaoRwT4e0&locale=en_US&sdk=joey

Հենց նշված հատվածից սկիզբ է առնում մի նոր կառուցված ասֆալտապատ ճանապարհ դեպի «Ջերմ Ֆարմ ՍՊԸ»-ն, որի 100 % բաժնետոմսերն այժմ պատկանում են «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին։ Մինչ «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի սեփականություն դառնալը, ֆերման պատկանել է  «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին (5.9% բաժնեմաս) և Վահագն Արսենյանին (94.1% բաժնեմաս)։

Վահագն Արսենյանը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Էկոֆարմ ՍՊԸ-ն վաճառվել է «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին (ընկերությունը հանդես է գալիս «Երեմյան Պրոջեքթս» անունով):

Ամբողջական հոդվածը՝ այստեղ

Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

4 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

4 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

4 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

5 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

5 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

5 hours ago