

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամեն տարվա նման, այս տարի էլ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«Պուտինի հետ ուղիղ եթեր»-ի ընթացքում ՌԴ նախագահը պատասխանել է ընդհանուր առմամբ 68 հարցի:
Քաղաքացիների հետ հարց ու պատասխանն անցել է առանց հանդիսատեսի, ամբողջ գործընթացը կազմակերպված է եղել առցանց:
Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին ևս:
ՌԴ նախագահը վստահ է, որ կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետագա սրմամբ՝ ոչ Բաքվում, ոչ էլ Երեւանում: Նախագահը նաև մատնանշել է Ռուսաստանի ներդրումը տարածաշրջանում հակամարտության կարգավորման գործընթացում:
«Եթե մենք բոլորս խաղաղ, բարեկամաբար ապրենք, ապա պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքի բարելավման համար, և ոչ միայն անվտանգության ոլորտում, այլև սոցիալ-տնտեսական պայմաններում: Ես նկատի ունեմ ընտանիքների բնականոն կենսակերպը, նկատի ունեմ տնտեսական զարգացումը, սոցիալական զարգացումը: Այս ամենի կարիքն անկասկած, Ղարաբաղում ապրող ժողովուրդը շատ ունի, քանի որ անհնար է ամբողջ ժամանակ ապրել անհանգստության մեջ, որ ցանկացած պահի զինված բախում կսկսվի, մենք դա հիանալի հասկանում ենք», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը չի կարողացել ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվան կկարողանա՞ երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը: Սակայն, ըստ նրա, եռակողմ աշխատանքային խումբն ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանում պատերազմը նորից չսկսվի, և տարածաշրջանի բնակիչների միջև նորմալ հարաբերություններ զարգանան:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…