ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2021 թ. առաջին կիսամյակում ապահովել է 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Ծրագրային ցուցանիշը առաջին կիսամյակի համար սահմանված է եղել 697.7 մլրդ դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 52.5 մլրդ դրամ կամ 7.5%:
Միաժամանակ, հարկ վճարողներին է վերադարձվել 83.8 մլրդ դրամ: 2020 թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ, 2019 թ.՝ 713.4 մլրդ դրամ, իսկ 2018-ին՝ 572.9 մլրդ դրամ:
Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 69.9 մլրդ դրամով կամ 10.3%-ով, 2019 թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 36.8 մլրդ դրամով կամ 5.2%, 2018 թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 177.3 մլրդ դրամով կամ 30.9%: Աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները:
2020 թ. հունվար-հունիս ամիսների համեմատ աճը կազմել է 18.5 մլրդ դրամ կամ 28.3%, 2019 թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 31.6 մլրդ դրամ կամ 60.7% և 2018թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 34.8 մլրդ դրամ կամ 71.0%:














