Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը ժողով է հրավիրել՝ հայտարարելով «Հայաստան» դաշինքի անդամների կողմից Գորիս կատարվելիք այցի մասին:
Այնուհետ հարկադրել է մասնակցել քարոզարշավին: Օրեր անց տեղեկանալով, որ կենտրոնի գրադարանավարը պատրաստվում է մասնակցել Գորիս քաղաքում տեղի ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը՝ սպառնացել է նրան ազատել աշխատանքից:
Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ տնօրենը կալանավորվել է: